Երբ Սահմանադրությունը ստորադասվում է անձին․ Աննա Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի վարքագծի միակ նպատակն է բանի տեղ չդնել ՀՀ պետական ինստիտուտները

Նիկոլի ինստիտուցիոնալացումը․

Ազգային Ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի փաթեթն ու ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունն վկայություններն են այն բանի, որի Նիկոլ Փաշինյանին պետականություն պետք չէ։ Եթե պետք չէ պետականություն, հետևաբար նրան պետք չեն այդ պետականության հատկանիշներն ու բաղադրատարրերը ևս։

Օրենքի այդ նախագծի և Նիկոլ Փաշինյանի վարքագծի միակ նպատակն է բանի տեղ չդնել ՀՀ պետական ինստիտուտները՝ Նախագահի և Սահմանադրական դատարանի, անգամ սահմանադրական փոփոխությունների դեպքում։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին իր լուռ հնազանդությամբ ծառայում էր, հույս ունենալով, որ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կփոխի մի քանի օրենքներ կամ, գուցե, նույնիսկ՝ Սահմանադրություն՝ Արմեն Սարգսյանին օժտելով վերջինիս պատկերացրած լիազորությունների շրջանակով։

Տեղի ունեցավ ուղիղ հակառակը։ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց Արմեն Սարգսյանին, որ անգամ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն իրեն ուղարկելը շատ է համարում։

Նիկոլ Փաշինյանի ուզածն իր անձի ինստիտուցիոնալացումն է։ 

Ոչ դատական համակարգ, ոչ երկրի գլուխ, ի դեմս նախագահի, ոչ օրենսդիր իշխանություն ու ոչ էլ նույնիսկ գործադիր։ Ինքը չի ուզում երկրում ունենալ գիտակ դատավորներ, բանիմաց պատգամավորներ, պրոֆեսիոնալ նախարարներ, կամային նախագահ։

Ինքն ուզում է իր անձին ստորադասվի անգամ երկրի Սահմանադրությունը։ Ու դրա համար էլ չի կարող հստակ ձևակերպել իր պահանջը սահմանադրական փոփոխություններից (օրինակ, տենց էլ չհասկացանք ըստ Նիկոլի խորհրդարանական կառավարումը լավ է թե վատ, ճիշտ է, թե սխալ)։ 
-Ու դրա համար էլ երբեք չի փոխելու Արմեն Սարգսյանի փաստացի կարգավիճակը։
-Ու դրա համար Արմեն Սարգսյանին առաջարկում եմ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ամրագրված իր գործառույթները սկսել իրականացնել ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի։ 
-Ու դրա համար ամեն գնով փորձելու է կոտրել Սահմանադրական դատարանի արժանապատիվ կեցվածքը։

Նիկոլ Փաշինյան անձի ինստիտուցիոնալացումը պետության գոյակցության հետ անհամատեղելի է լինելու։


Աննա Մկրտչյան
Առաջինը Հայաստան նախաձեռնության համահիմնադիր,
իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար