Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսկ Լիանա Կարապետյանը Դատախազության բողոքարկմամբ՝ կալանավորվել է

ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ:

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Անդրանիկ Մնացականյանի գլխավորությամբ այսօր՝ փետրվարի 1-ին, նման որոշում կայացրեց:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին առաջին ատյանի դատարանն ազատ էր արձակել կալանքից։ Դրանից հետո Դատախազությունը որոշումը բողոքարկեց դատարանի այդ որոշումը։

Ռազմիկ Աբրահամյանից բացի մեղադրանք է առաջադրվել նաեւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։ Լիանա Կարապետյանը Դատախազության բողոքարկմամբ՝ կալանավորվել է։

Տեսանյութը՝ news.am-ի