Արարատ Միրզոյանը հիշել է ֆրանսիական հեղափոխությունը

Հնի որոշ մոլեռանդ ջատագովներ, հայտնի կենդանու համառությամբ, 2018-ի համաժողովրդական հեղափոխությունը անվանում են հեղաշրջում

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր էջում գրում է.

«Բուրբոնները ոչինչ չսովորեցին (չհասկացան)․․․

Ֆրանսիական հեղափոխությունից հետո տարիներ անց արտաբերված այս խոսքը հիշեցի՝ տեսնելով, թե ինչպես են հնի որոշ մոլեռանդ ջատագովներ հայտնի կենդանու համառությամբ 2018-ի համաժողովրդական հեղափոխությունը անվանում հեղաշրջում։

Ողջություն և խաղաղություն բոլորին»: