Նորից սկսել. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Քաջ եղիր, մի վախենա, վաղը մի նոր կյանք սկսիր, մի կողմ դիր հին սխալները և ամեն ինչ նորից սկսիր, Ես քեզ նոր հնարավորություն կտամ

Հիսուս

Փետրվարի 1

Քաջ եղիր, մի վախենա, վաղը մի նոր կյանք սկսիր: Մի կողմ դիր հին սխալները և ամեն ինչ նորից սկսիր: Ես քեզ նոր հնարավորություն կտամ: Զուր մի ծանրաբեռնիր ինքդ քեզ և մի մատնվիր անհուսության: Եթե Իմ ներողամտությունը վերաբերեր միայն արդարին, նրանց, ովքեր չեն մեղանչում, ինչի՞ նման կլիներ այն:

Հիշիր, թե ինչ ասացի Մարիամի մասին. «Ում շատ ներվեց, նա շատ կսիրի»:

Ինչու՞ եք անդադար խռովվում ու մտահոգվում: Պատրաստ եմ ամեն տեսակ ընտիր բաներ ձեզ տալ, սակայն ձեր կյանքը արատավորված է մտահոգություններով ու անհանգստություններով: Այդպես կարող եք անգամ խորտակել Շտեմարանները Իմ Գանձերի: Ես կարող եմ Օրհնել միայն զվարթ ու երախտապարտ սրտերը:

Անպայման ուրախ ու զվարթ եղեք: