Փափկեցրեք ձեր սիրտն ու դարձրեք Քրիստոսին, որ փրկություն գա ձեր տանը

Երբ որ մարդը սկսում է փնտրել Աստծուն, մեկ էլ տեսնում է, որ Աստված իրեն ավելի շատ է փնտրում

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երբ որ մարդը սկսում է փնտրել Աստծուն, մեկ էլ տեսնում է, որ Աստված իրեն ավելի շատ է փնտրում:

Հիշու՞մ էք Զաքեոսը, քաղաքի մեծահարուստ լինելով հանդերձ, չամաչեց ու իր կարճահասակության պատճառով ծառը բարձրացավ որ տեսնի թէ «ով է Հիսուսը»:

Նա նախաձեռնության մեծ աստիճան է ցուցաբերում այստեղ: Բայց պարզվում է, որ Աստված շատ ավելի մեծ նախաձեռնություն ուներ, երբ Հիսուսն ասաց. «Զաքեո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետև այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ» (Ղկ 19:5):

Սիրելի բարեկամներ, դուք էլ, երբ նեղության մեջ հիշեք, որ մոռացել էք Քրիստոսին ու իր պատվիրանները, կամ ձեզ թվա թէ Աստված ձեզ չի հիշում, ապա հիշեք այս պատմությունը և իմացեք, որ Աստված ավելի մեծ նախաձեռնությամբ է ձեզ փնտրում ու թակում ձեր սրտի դուռը (Հյտն. 3:20), քան դուք իրեն փնտրում:

Փափկեցրեք ձեր սիրտն ու դարձրեք Քրիստոսին, որ փրկություն գա ձեր տանը»: