Անհայտ անձինք ամենագնացով փորձել են ներխուժել Թրամփի բնակավայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թրամփը ծրագրում էր այս բնակավայր ժամանել այսօր երեկոյան

Ֆլորիդայում անհայտ անձինք ամենագնացով փորձել են ներխուժել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բնակավայր: Այս մասին տեղեկացնում է FOX 10 Phoenix-ը` հղում անելով ամերիկյան ոստիկանությանը:

Մեքենան անցել է երկու հսկիչ-անցագրային կետերն ու մոտեցել գլխավոր մուտքին: Թիկնապահները ստիպված են եղել կրակ բացել, ինչից հետո իրավախախտները փորձել են թաքնվել, բայց ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրանց:

Թրամփը ծրագրում էր այս բնակավայր ժամանել այսօր երեկոյան:

Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները: