Կորոնավիրուսը կհայտնաբերվի ընդամենը 8–15 րոպեում

Չինաստանում նոր թեստ են մշակել

Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի Ուսի քաղաքում շտապ թեստ է մշակվել նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման համար: Ինչպես հունվարի 31-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի Գիտության եւ տեխնոլոգիաների վարչությունը, հավաքանին թույլ է տալիս արդյունքն ստանալ 8 – 15 րոպեի ընթացքում:

Շտապ-թեստը բարձր զգայունություն ունի, այն պարզ է օգտագործման մեջ եւ հարմար՝ փոխադրելիս: Վիրուսի հայտնաբերման անալիզի արագ կատարման համար համապատասխան հավաքանին մշակել են Վիրուսային հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային ինստիտուտի փորձագետները՝ Ուսի քաղաքի բարձրտեխնոլոգիական ընկերություններից մեկի հետ համատեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: