43 ավիաընկերություն հրաժարվել է դեպի Չինաստան թռիչքներից

Նրանք մինչև վիրուսային իրավիճակի վերահսկողության տակ անցնելը սահմանափակում են ծառայությունները կամ չեղարկում են չվերթները դեպի մայրցամաքային Չինաստան
ինքնաթիռ

Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով 43 ավիաընկերություն հրաժարվել է դեպի Չինաստան թռիչքներ իրականացնել, tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Business Insider հրատարակությունը: 

«Եվրոպական և ամերիկյան ավիաընկերությունները մի քանի ասիական ավիաընկերությունների հետ միասին ներառված են այն ընկերությունների ցուցակում, որոնք մինչև վիրուսային իրավիճակի վերահսկողության տակ անցնելը սահմանափակում են ծառայությունները կամ չեղարկում են չվերթները դեպի մայրցամաքային Չինաստան: Որոշ ավիաընկերություններ հրաժարվել են մինչև մարտի վերջ թռիչքներ իրականացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ներկա դրությամբ դեպի Չինաստան թռիչքները չեղարկել են Air Canada, Air France, Lufthansa, Air India, Air KBZ, Air Macau, Air Mauritius, Air Seoul, Air Tanzania, American Airlines, Asiana Airlines, Austrian Airlines, British Airways, Cathay Pacific, Cebu Pacific Air, China Airlines, Delta Air Lines, EgyptAir, El Al Israel Airlines, Eastar Jet, EVA Air, Finnair, Hong Kong Airlines, Iberia, IndiGo, Jetstar Asia, KLM Royal Dutch Airlines, Korean Air, Lion Air, Myanmar Airways International, Myanmar National Airlines , Philippine Airlines, Scandinavian Airlines, SCAT Airlines, Singapore Airlines, SkyUp Airlines, Turkish Airlines, Swiss International Air Lines, Ukraine International Airlines, United Airlines, Ural Airlines, Virgin Atlantic ավիաընկերությունները: