Գիշերը մեծ թվով բարձրաստիճան ոստիկաններ են գնացել օդանավակայան՝ հերթական ասֆալտափռման համար

Մի արեք, տղերք, թողեք խեղկատակի դերը ու լուրջ գործով զբաղվեք

Այսօր, գիշերային ժամին, գնացել էի օդանավակայան, տեսնելու, թե ինչպես է ոստիկանությունը իր հերթական կեղծ ինֆորմացիան իրացնում։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Բազմաքանակ բարձրաստիճան ոստիկաններ եկել էին հերթական ասֆալտափռման աշխատանքներ կատարելու։ Նայում ու մտածում էի, թե քանի ոստիկանի եւ նրա ընտանիքի անդորր է խաթարվել, քանի հանցագործություն է այս պահին կատարվում, քանի հանցագործություն չի բացահայտվելու, որովհետեւ ոստիկանները չնայած քնած չեն, բայց մի անձի ցանկություններին են հագուրդ տալիս։

Մի արեք, տղերք։ Երբ եք գիտակցելու, թե ինչքան կարեւոր գործառույթ է ձեզ վերապահված։ Թողեք խեղկատակի դերը ու լուրջ գործով զբաղվեք։

ՀԳ. Ոստիկանների «օպերացիան» իհարկե չստացվեց, որովհետեւ ի սկզբանե հեղինակները իրենք չէին»: