Հայտարարությունը կարդա և պատասխանի. Շարմազանովը՝ Փաշինյանին

Ներկայացրու քո կարծիքը, փոխզիջման մասին է խոսքը գնում, ո՞րն է քո փոխզիջումը

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարց Փաշինյանին։

Հայտարարությունը կարդա և պատասխանի։

Այդ ի՞նչ սկզբունքներ ու տարրեր է քննարկվել Մնացականյան-Մայմեդարով հանդիպմանը։

Ներկայացրու քո կարծիքը, փոխզիջման մասին է խոսքը գնում, ո՞րն է քո փոխզիջումը։

Եվ վերջապես,ինչու՞ չկա հղում ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման։

Հ.Գ.Բա ասում էր փաստաթուղթ չի՞ քննարկվում։

Գոնե այսքանից հետո Փաշինյանը պարտավոր է ներկայացնել իր հայեցակարգն ու լուծման տարբերակն Արցախյան կարգավորման գործընթացում։

Դե քեզ տեսնեմ Նիկոլ, դուխով»: