Ի՞նչ է առաջարկել Միշուստինը Մարգարիտա Սիմոնյանին

Նա կընդգրկվի «Առաջին ալիքի» տնօրենների խորհրդի կազմում

ՌԴ վարչապետ Միխաիլ Միշուստինը առաջարկել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին ընդգրկել «Առաջին ալիքի» տնօրենների խորհրդի կազմում:

Թեկնածուների ցանկում են նաև «Մոսֆիլմ» կինոկոնցերնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը, Ռուսաստանի նախագահի Փորձագիտական գրասենյակի ղեկավար Վլադիմիր Սիմոնենկոն, Մոսկվայի միջազգայի հարաբերությունների պետական համալսարանի ռեկտոր Անատոլի Տորկունովը և Ռուսաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լեոնիդ Լևինը: