Խնդրեմ, հեղափոխական զանգվածները լքում են երկիրը և գալիս են Լոս` մշտական բնակության

Երևանից որ փախչեք, հո՞ Լոսից էլ չեք փախչելու. մարդանց Լոսի փողոցներում ու կաֆեներում հանդիպելու եք չէ՞, նրանց աչքերի մեջ նայելու եք չէ՞

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Ամիսներ շարունակ Ձեզ զգուշացնում էինք, որ չի կարելի հապաղել: Ձեզ զգուշացնում էինք, որ ժողվարչապետին տրված խոստումը (բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում) չկատարելը Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության հաղթանակի համար հղի է անկանխատեսելի հետևանքներով: Խնդրեմ, հեղափոխական զանգվածները լքում են երկիրը և գալիս են Լոս` մշտական բնակության: Գիտե՞ք ինչու: Մտածեք այդ մասին: Միգուցե գալիս են Ձեր կողմերը, որովհետև Դուք անձա՞մբ եք խաբել մարդկանց: Չէ որ օգտագործելով Ձեր ճանաչվածությունն ու հեղինակությունը` Դուք ստորաբար խաբել եք մարդկանց: Դուք կոչ եք արել մարդկանց փողոց դուրս գալ և փողոցով պետական հեղաշրջում իրականացրել: Անձամբ եք մասնակցել հեղաշրջմանը:

Անձամբ եք ուղղորդել: Անձամբ եք մարդկանց ավելի լավ կյանքի հույս ներշնչել: Հասկանու՞մ եք` ինչ եք արել, հասկանու՞մ եք` մարդկանց հուսախաբ եք արել, մարդկանց օգտագործել ու թողել եք մեն-մենակ, Ձեր իսկ հորինած լկտի ստի հետ մենկ-մենակ: Դուք մարդկանց գաղթական եք դարձրել: Բայց ի տարբերություն Ձեզ, որ սոցիալական ոչ մի խնդիր չունեք, դեպի Լոս գաղթի ճամփան նոր բռնածները աշխատանքի (հաճախ սևագործ) և հանապազօրյա հացի խնդիր ունեն:

Երևանի արվարձաններում մի բնակարն գնելը Ձեր համար ի՞նչ էր, շատ մեծ խնդի՞ր էր: Դուք նույնիսկ ժողվարչապետին խաբեցիք: Առաջարկում եմ հեղափոխական ցեխի գծով Ձեր ընկերոջ` Հայաստանի հարկատուների գումարներից միլիոններով աշխատավարձ ստացող Սփյուռքի գործերով հանձնակատար Zareh Sinanyanի հետ հիմիկվանից խելք-խելքի տալ ու մտածել, թե շատ շուտով ի՞նչ եք ասելու հայաստանցիներին ու Հայաստանից Լոս արտագաղթածներին:

Երևանից որ փախչեք, հո՞ Լոսից էլ չեք փախչելու. մարդանց Լոսի փողոցներում ու կաֆեներում հանդիպելու եք չէ՞, նրանց աչքերի մեջ նայելու եք չէ՞: Մտածեք, թե ի՞նչ եք ասելու, ո՞նց եք արդարանալու, ո՞նց եք պատասխան տալու, թե ոնց խաբեցիք ու քցեցիք մի ողջ ժողովրդի: Մտածեք պարոն, մտածեք...»: