Ստացվում է, որ Սերժը սխալ բան չէր ասում

Կարո՞ղ ենք ենթադրել, որ ներքաղաքական հարցերի հետ էր կապված արտագաղթի մասին այդ սաստիկ, գուցե օբյեկտիվ նյութերը

ա

Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում մեղադրեց ԶԼՄ-ներին գաղջ մթնոլորտ ստեղծելու մեջ: Այդ արտահայտությունը դարձավ թևավոր խոսք, հումորի վերածվեց ու ամենահաճաշ հնչող հակափաստարկն այն էր, որ լրագրողները ներկայացնում են իրականությունը ու ոչինչ ավելին:

Անցան տարիներ, տեղի ունեցավ իշխանափոխություն ու այս 1.5 տարվա ընթացքում ևս շարունակվեց արտագաղթը, Գյումրիից նույն կերպ ավտոբուսները մարդիկ են տանում Ռուսաստան, Եվրոպայում գնում հանձնվում են փախստականների ճամբարներ, ԱՄՆ-ի, Կանադայի հեշտացված վիզայի պայմաններում գնում են ընտանիքներով, այսինքն` նույնն է թե դեմոգրաֆիական վիճակը, թե ներքին ու արտաքին միգրացիան:

Բայց այլ է լուսաբանումը, հիմա մոդա չէ դրա մասին խոսելը, ռեպորտաժներ ու հոդվածներ գրելը: Ստացվում է, որ Սերժը սխալ բան չէր ասում, իսկ մենք հումորի էինք վերածել ասվածը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ ներքաղաքական հարցերի հետ էր կապված արտագաղթի մասին այդ սաստիկ, գուցե օբյեկտիվ նյութերը:

Հ.Գ Պակիստանից ու Հնդկաստանից տասնյակ հազարավոր մարդիկ են եկել Հայաստան վերջին երկու տարվա ընթացքում, որը արտաքնապես կարող է ստեղծել երկրից քիչ թվով մարդկանց հեռանալու վիճակագրություն, բայց հեռանում են հայերը և սրա դեմը պետք է առնել:

Հ.Գ 2 Ժողովրդական խոսք կա «մեղր ասելով շուրթերը չեն քաղցրանում» եկեք օբյեկտիվ իրականությունն ընկալենք ու մեր երկիրը խելքի բերենք: Խելքի բերելու համար ազգային հանաձայնություն է պետք, մեկ ազգ մեկ գույն»: