Դու չես դառնում այն, ինչ ուզում ես, այլ այն, ինչին հավատում ես

Շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք, եւ կստանաք ավելին, իսկ եթե դժգոհեք ունեցածից, միշտ էլ մի բան կպակասի ձեզ կյանքում

«Դու կյանքում ստանում ես այն, ինչը խնդրելու քաջություն ես ունեցել».10 ազդեցիկ միտք Օփրա Ուինֆրիից, որն այսօր նշում է 66-ամյակը

 

Աշխարհի ամենահայտնի մեդիադեմքերից մեկը՝ ամերիկացի հաղորդավարուհի՝ Օփրա Ուինֆրին, այսօր՝ հունվարի 29-ին, նշում է ծննդյան 66-ամյակը: Ժամանակին հաղորդավարուհին ճանաչում ձեռք բերեց The Oprah Winfrey Show-ի շնորհիվ, որը հեռարձակվում էր 1986-ից 2011 թ-երին: Հաղորդնան շրջանակում Օփրան ոչ միայն հասցրել է հյուրընկալել ամենաազդեցիկ հայտնիներին, այլեւ ստանալ մի շարք կոչումներ՝  դառնալով «Բոլոր մեդիաների թագուհի» եւ ճանաչվելով 20-րդ դարի ամենահարուստ աֆրոամերիկուհին:

Առաջարկում ենք վերհիշել մեդիադեմքի մենաազդեցիկ մտքերից մի քանիսին:

«Երբ ինքդ գնահատես քո արածը, այդ ժամանակ էլ աշխարհը կգնահատի քեզ»:

«Այս պահի քո լավ արածը հաջորդ վայրկյանին քեզ նոր ու լավ տեղ կտանի»:

«Շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք, եւ կստանաք ավելին, իսկ եթե դժգոհեք ունեցածից, միշտ էլ մի բան կպակասի ձեզ կյանքում»:

«Դու կարող ես ամեն ինչ ունենալ, բայց ոչ ամենը՝ միանգամից»:

«Կյանքում ամենադժվարը հասկանալն է, թե որ կամուրջներով պետք է քայլես եւ որոնք՝ այրես»:

«Մարտահրավերները պարգեւ են, որոնք օգնում են փնտրել նոր ձգողականություն: Մի պայքարեք դրանց դեմ, պարզապես նոր ուղիներ գտեք դիմակայելու»:

«Կատարյալ ներողամտությունն այն է, երբ դու ասում ես՝ «Շնորհակալ եմ այս կենսափորձի համար»»:

«Դու չես դառնում այն, ինչ ուզում ես, այլ այն, ինչին հավատում ես»:

«Դու կյանքում ստանում ես այն, ինչը խնդրելու քաջություն ես ունեցել»:

«Ես վստահ եմ, որ ամեն ինչ էլ իր իմաստն ունի, այլ հարց է արդյոք մենք ունենում ենք այնքան իմաստություն, որ դա հասկանանք»:

Նյութի աղբյուրը՝ news.am