Իշխանությունն այլևս իմաստ չի տեսնում քողարկել իր ապօրինի գործողությունները․ Նարեկ Մալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանական հիստերիաները տեղափոխվել են հետաքրքիր փուլ

Իշխանական հիստերիաները տեղափոխվել են հետաքրքիր փուլ, որտեղ իշխանությունն այլևս իմաստ չի տեսնում քողարկելու իր ապօրինի գործողությունները, ծիծաղելի է։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց  «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

Մալյանը նշեց, որ իշխանությունը նույնպես հասկանում է, որ այն իրավիճակը, որում հիմա հայտնվել է, ծիծաղելի է․ «Նրանք այդ մեթոդներին են դիմում, որովհետև այլևս ելք չունեն, սրանք նրանց զինանոցի վերջին զենքերին էին, նրանք արդեն խուճապահար հանել են իրենց ժողովրդավարի դիմակը»։

Նրա խոսքով՝ իշխանության հերթական ապօրինի գործողությունները սերտ կապ ունեն, իր որակմամբ՝ սորոսականներից Դավիթ Սանասարյանի հետ, ով 2019 թվականի սեպտեմբերին երեխայի էր վրաերթի ենթարկել, սակայն այդ փաստը հերքեց, իսկ արդեն հանրային քննարկումներից հետո իրողությունն ընդունեց. «Նրա իրավական կարգավիճակը շատ ծիծաղելի կետի է հասել։ Փաստերով ապացուցվել է, որ այդ երեխան միջին մարմնական վնասվածքներ է ստացել, ապացուցվել է, որ վրաերթը տեղի է ունեցել, և Դավիթ Սանասարյանը ստել էր»,- ասաց նա:

Ըստ նրա՝ այդ փաստերն այսօր արդեն հաստատվել են, սակայն Դավիթ Սանասարյանին մազապուրծ անելու համար դեպքը որակել են դժբախտ պատահար. «Այո, դժբախտ պատահար կարող էր ձեր երեխաների հետ լինել։ Կարծում եմ՝ այդ բոլոր փաստերի համադրությունից հետո, միակ դժբախտ պատահարը տեղի է ունեցել Դավիթ Սանասարյանի բարոյական կերպարի հետ։ Դավիթ Սանասարյանը բարոյական առումով Հայաստանում հենակետ չունի, նա արդեն բարոյականություն չունի, որն այս ընթացքում փաստերով ապացուցվեց»։

Մալյանը ներկայացրեց նաև ըստ իրեն՝ պետության մեջ գործող մի քանի ստանդարտներ. «Եթե դու սորոսական ես, ապա քո նկատմամբ օրենքն այլ կերպ է գործում։ Այս պահից սկսած կարող ենք ասել, որ ցանկացած իշխանական կարող է ձեր երեխային վթարի ենթարկի, հետո այդ դեպքը ապացուցվի, հիմնավորվի, բայց այն դժբախտ պատահար համարվի»,-դիտարկեց նա։

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում: