Նիկոլ Փաշինյանն ինչ անում է, իր դեմ է աշխատում. Գուրգեն Եղիազարյան

Տեսավ գրիչի տակից դուրս չի գալիս, նոր բան արեց
գուրգոն եղիազարյան

«Սա սրիկայություն է և սա գալիս է մեկ մարդուց`Նիկոլից, Հայաստանը սարքել է մի մեծ գժանոց: Վաղը պառկացնելու են քեզ, ա՛յ տղա, այդ նույն թմրանյութով ու զենքով, թիկնազորն էլ լինի, կպառկես այդ նույն ասֆալտի վրա: Լավ իմացիր, ինչ աննորմալություն անում ես, գլխիդ է գալու, հենց այնպես չի անցնելու»: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով երեկ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս երկու անդամների ձեռնաշղթաներով Ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկելուն: 

Երեկ ականատես եղանք հերթական խելագարությանը:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի` հասարակությունն արդեն հասկանում է, թե ինչ է կատարվում իրականում, և Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանից չի խորշելու իշխանությունը պահպանելու համար. «Հայաստանը դարձրել է մեծ գաղութ, ինքն էլ նայող»,-ասաց նա: