Չինաստանում փակվել են Samsung և Apple ընկերությունների ֆաբրիկաները

Փակման կարգադրությունը տարածվում է այն բոլոր գործարանների և ֆաբրիկաների վրա, որոնք գտնվում են Ուհան քաղաքի շրջակայքում

Չինաստանում կորոնավիրուսի հետեւանքով փակվել են Samsung եւ Apple ինչպես նաեւ այլ ընկերությունների ֆաբրիկաները։ Երկրի իշխանությունները կարգադրել են դրանք փակել մեկից երկու շաբաթով։ Սակայն հետագայում կարանտինը կարող է եւ երկարաձգվել, ինչն իր կողմից արդեն սպառնալիք է պարունակում, որ նոր iPhone-ների եւ այլ գաջեթների մատակարարումը կարող է հայտնվել սպառնալիքի տակ։

Նշենք, որ փակման կարգադրությունը տարածվում է այն բոլոր գործարաններին եւ ֆաբրիկաներին, որոնք գտնվում են Ուհան քաղաքի շրջակայքում։

ZeroHedge-ը գրում է, որ կարգադրությունը ենթադրում է գործարաններում եւ ֆաբրիկաներում արտադրական գործընթացների լիակատար դադարեցում։ Արդեն այսօր մասնագետները հայտարարում են, որ այս որոշումը բավական մեծ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա, քանի որ համաշխարհային այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են BorgWarner-ը, Bosch-ը, Valeo-ն, Johnson & Johnson –ը եւ այլք, ունեն իրենց գործարաններն ու արտադրական կառույցները Ուհանում։

Կանխատեսվում է, որ ոչ միայն չինական, այլ նաեւ ողջ համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը նկատելիորեն կդանդաղեն։