Վարչապետն ամեն ինչից տեղյակ է և առանց նրա իմացության այս երկրում ոչինչ տեղի չի ունենում

Եթե նա այնքան թույլ է, որ չի վերահսկում իր ենթակա մարմիններին, ապա թող իրերը հավաքի ու գնա իրենց տուն

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ֆեյսբուքյան վերլուծաբանները, կարծես թե, նորից լեգիտիմացնում են այն հայտնի թեզը, իբրև թե վարչապետը կապ չունի, ոստիկանությունն է մեղավոր, իրավապահները սաբոտաժ են անում և այսպես շարունակ։

Միանգամից ուզում եմ արձանագրել հետևյալը. չկա նման բան, դա արհեստականորեն հորինված միֆ է, որի միջոցով մանիպուլացնում են մարդկանց։ Վարչապետն ամեն ինչից տեղյակ է և առանց նրա իմացության այս երկրում ոչինչ տեղի չի ունենում։ Այսինքն, պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է և հանուն նրա փրկության այլ մարդկանց քավության նոխազ դարձնելը ինչ-խոսք բյուրոկրատական ստորություն է։

Իսկ եթե ես սխալվում եմ և վարչապետն իսկապես ոչ մի բանից տեղյակ չէ ու ոստիկանությունը սաբոտաժ է անում, ապա Փաշինյանը կառավարությունում այլևս անելիք չունի։ Եթե նա այնքան թույլ է, որ չի վերահսկում իր ենթակա մարմիններին, ապա թող իրերը հավաքի ու գնա իրենց տուն»։