Արարատ Միրզոյանը թմրամիջոցներ է օգտագործում, այդ մասին հայտարարություն եմ տվել. Նարեկ Սամսոնյան

Հուսով եմ, որ այս վարչությունը կզբաղվի իր իրական գործով և կստուգի՝ արդյոք Արարատ Միրզոյանն օգտագործո՞ւմ է թմրամիջոց, թե ոչ

Քիչ առաջ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն բերման են ենթարկել ապօրինի զենք, զինամթերք ունենալու կասկածանքով, սակայն բերման են ենթարկել Ապօրինի թմրամիջոցների շրջանառության վարչություն։

Նա ասաց, որ վարչությունում գտնվելու հնարավորությունից օգտվելով հայտարարություն է տվել.

«Քանի որ գտնվում էի այդ վարչությունում, առիթից օգտվելով, հայտարարություն տվեցի, որ իմ տեղեկություններով, պաշտոնյան, ով օգտվում է «001 HH 00» պետհամարանիշի ավտոմեքենայի ծառայություններից, եթե չեմ սխալվում՝ դա Արարատ Միրզոյանն է, օգտագործում է թմրամիջոցներ։ Հուսով եմ, որ այս վարչությունը կզբաղվի իր իրական գործով և կստուգի՝ արդյոք Արարատ Միրզոյանն օգտագործո՞ւմ է թմրամիջոց, թե ոչ»։