Գժի կինո. գնում ենք Ոստիկանություն

Նարեկ Սամսոնյանն այսօր ողջ օրվա ընթացքում ոստիկանների և լրագրողների աչքի առջև Ոստիկանության դիմաց կանգնած էր

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նարեկ Սամսոնյանն այսօր ողջ օրվա ընթացքում ոստիկանների և լրագրողների աչքի առջև Ոստիկանության դիմաց կանգնած էր:

Բերման ենթարկվածների ազատ արձակվելուց հետո գնաց տուն, բայց տուն չհասավ, որովհետև դիմակավորված անձինք հենց նոր բերման են ենթարկել Ոստիկանություն:

Գժի կինո: Գնում ենք Ոստիկանություն»: