Ամբողջ սպառազինությունը մեր իշխանությունն է կատարել. Գալուստ Սահակյան

Նա չցանկացած մեկնաբանել Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյան հեռակա բանավեճը՝ նշելով, որ այսօր դրա օրը չէ

Ամբողջ սպառազինությունը կատարել է մեր իշխանությունը՝ սկսած Վազգեն սպարապետից։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ գործող իշխանության օորք նոր սպառազինություն է ձեռք բերվել, սնուդդն է փոխվել, ինչո՞ւ այս ամենը հնարավոր չէր իրականացնել իրենց իշխանության ժամանակ։

«Ամբողջ բանակի ստեղծումը կապված է այդ ժամանակվա մեր հերոսներից: Ես չեմ կարծում, որ որեւէ մտածված երեւույթ է մտածել, որ բանակի համար ինչ-որ մի բան են արել, որը հազվագյուտ իրողություն է: Բանակի գործունեությունն սկսել է 1990-ական թվականներից, եւ մենք միշտ պատրաստ ենք եղել»,- նշեց Սահակյանը։

Նա չցանկացած մեկնաբանել Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյան հեռակա բանավեճը՝ նշելով, որ այսօր դրա օրը չէ: