Նարեկ Մալյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին ազատ արձակեցին

Մալյանի խոսքով՝ Մինասյանը Փաշինյանի հետ կոշտ զրույց է ունեցել և հրահանգել է զբաղվել Մալյանով

Քիչ առաջ բաց թողեցին Նարեկ Մալյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին:

Նարեկ Մալյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ իրեն տարել էին ապօրինի զենք կրելու համար, սակայն ոչինչ չեն հայտնաբերել:

Նա նշեց, որ իրեն բերման ենթարկելու պատճառը Լարիսա Մինասյանի հրահանգն է Փաշինյանին:

Մալյանի խոսքով՝ Մինասյանը Փաշինյանի հետ կոշտ զրույց է ունեցել և հրահանգել է զբաղվել Մալյանով: