«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս բերման է ենթարկվել Ոստիկանություն

Նրան ևս բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս ոստիկանությունում է: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»,-ասաց նա:

Այսօր Ոստիկանության 6-րդ վարչություն բերման է ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության հիմնադիր Նարեկ Մալյանը` ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։