Սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում

Վարչապետն ու պաշտպանության նախարարը կմեկնեն Արցախ․ «Հրապարակ»

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 29-րդ ամյակի կապակցությամբ պաշտոնյաները տարբեր մարզերում կմասնակցեն տոնական միջոցառումների։

Որոշել են այս տարի փոխել նշելու ձեւաչափը եւ գնալ մարզեր։

Վարչապետն ու պաշտպանության նախարարը կմեկնեն Արցախ, ապա կլինեն Վարդենիսում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ մի խումբ պատգամավորների հետ, կլինի Գորիսում, Արարատ Միրզոյանը՝ Վանաձորում, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ Արարատում։ Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ նախագահականում պարգեւներ էր հանձնում։

«Հրապարակ»-ի տեղեկություններով, սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում, սակայն դա նրանց չի հաջողվի։