Պետք է պահպանեն Փաշինյանի և Աննա Հակոբյանի անվտանգությունը, քանի որ նրանք դեռ շատ հարցերի պատասխան են տալու

Տնային զգեստներով եւ մեքենայով մարդիկ ինչպես են փախուստի դիմել եւ եթե այդ պահին նրանց վտանգ սպառնար, մեկը կրակեր, խփեր, ով էր պատասխանատուն

«Այլընտրանքային  քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա աղեկյանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազին: Նա ասել է, որ պետական պաշտպանությունը պետք է ավելի ուշադիր լինի եւ պահպանի Նիկոլ Փաշինյան եւ Աննա Հակոբյան ընտանիքի անվտանգությունը, քանի որ նրանք դեռ շատ հարցերի պատասխան են տալու: Նա այսօր այդ մասին հայտարարել է մամուլի ասուլիսին ժամանակ:

«Պարոն գլխավոր դատախազ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ աշխատող անձը համաձայն հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, հանդիսանում է պետական պահպանության ենթակա անձ, բնակվում է պետական պահպանվող օբյեկտում, որը միաժամանակ նաեւ անցագրային ռեժիմով է, ապա ենթադրվում է, որ ՀՀ վարչապետ  աշխատող անձն ու իր ընտանիքը համաձայն հոդված 1-ի, 3-րդ կետի, պետք է լինեն անվտանգ, սակայն 2019 թվականին դեկտեմբերի 19-ին, համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ պետական պաշտպանություն իրականացնող մարմինը չէր կատարել իրեն վերապահված միջոցառումները: Պահանջում եմ, որ պետական պաշտպանություն իրականցնող մարմինը կանչվի պատասխանատվության, թե 2019 թվականին դեկտեմբերի 19-ին մարդիկ իրենց տնային զգեստներով եւ մեքենայով  ինչպես են փախուստի դիմել եւ եթե այդ պահին նրանց վտանգ սպառնար, մեկը կրակեր, խփեր, ով էր պատասխանատուն»,-ասաց նա: