Ե՞րբ կհեռանա Փաշինյանը. Ռուսաստանի վարչապետ Միշուստինը ժամկետ է նշել

Նա հայ գործարարների հետ հանդիպումներից մեկի ժամանակ անկեղծացել է, որ մինչեւ մայիս պետք է լուծեն Նիկոլ Փաշինյանի հեռանալու հարցը

Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության նախկին ղեկավար Միխայիլ Միշուստինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկությամբ հունվարի 16-ին դարձավ երկրի վարչապետ։ Վերջին օրերին սկսվեցին տարածվել լուրեր նրա հայ լինելու վերաբերյալ։ Մենք վերջերս գրել ենք, որ ԴՌ նոր վարչապետը սերտ կապեր ունի մոսկվայաբնակ հայ գործարարներ Մոնարխի եւ Կամո Ավագումովի հետ։

Հիշեցնենք, որ վերջիններս իրենց բիզնեսը վաճառել են հենց Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ եւ մասնակից են եղել ու կան ՀՀ քաղաքական կյանքում։ Իսկ այժմ իրենց հովանավորչության տակ են պահում Մոսկվայում ապաստանած նախկիններին, այս անձինք ՌԴ վարչապետի հովանավորչությամբ այժմ ազդեցիկ ֆիգուրներ են դարձել։ Մենք տեղեկացանք, որ նա լավ հարաբերություններ ունի նաեւ Սամվել Կարապետյանի հետ։

Նա հայ գործարարների հետ հանդիպումներից մեկի ժամանակ անկեղծացել է, որ մինչեւ մայիս պետք է լուծեն Նիկոլ Փաշինյանի հեռանալու հարցը, քանի որ կարծում են, նա չի կարողանում տիրապետել իրավիճակին։

Նյութի աղբյուրը՝ hayeli.am