Քաղցր գլուխգործոց. Ինչպես պատրաստել

Համեղ ժամանց
Live24.am-ը ներկայացնում է

1

Բաղադրիչներ

1. Ձու – 4 հատ
2. Կաթնաշոռ – 300 գ
3. Շոկոլադ – 100 գ

Պատրաստման եղանակը

1. Շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա, թողնել՝ սառչի, երբեմն խառնելով, որպեսզի այն միատարր մնա:

2. Սպիտակուցները առանձնացնել դեղնուցներից: Դեղնուցները հարել կաթնաշոռի հետ, այնուհետև խառնել հալեցրած շոկոլադի հետ:

3. Սպիտակուցները հարել, մինչև փրփրուն զանգված ձևավորվի և զգուշորեն խառնել դեղնուցային զանգվածին:

4. Տապակը պատել յուղաթղթով և լցնել զանգվածը:

5. Տապակը տեղադրել մեկ այլ՝ ջրով լի տապակի մեջ:

6. Թխել 50-55 րոպե, 180 աստիճան ջեռոցում:

1