Ով սելֆի ունի Փաշինյանի հետ, կրակն է ընկել. իրավապաշտպան

Ժողովուրդ ջան, լավ պրծա

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժողովուրդ ջան, լավ պրծա։
Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո մեկ անգամ եմ հանդիպել, հարց եմ տվել, առանց ջան ասելու՝ Ամուլսարի վերաբերյալ ու շատ խիստ, առանց շողոքորթելու արձագանքել եմ, որ իր պատասխանն ինձ չբավարարեց, թե չէ ջան-ով որ դիմեի, հիմա կասեր՝ շողոքորթեց։
Գրիչ չեմ նվիրել, ավելին, անգամ սելֆի չեմ արել իր հետ։
Գնացեք, մտածեք, ով սելֆի ունի Փաշինյանի հետ, կրակն է ընկել, դա լուրջ ապացույց է՝ շողոքորթություն պարունակող»։