Խափանումներ` Facebook-ի աշխատանքում 

Ամենից շատ բողոքներ գրանցվել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի տարածքներում

Մի շարք երկրներում Facebook սոցցանցի օգտատերերը հայտնում են կայքի աշխատանքի խափանման մասին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հետևում է Downdetector կայքի տվյալներից, որը հետևում է հայտնի համացանցային պորտալների աշխատանքի խափանումներին և անջատումներին:

Աղբյուրի տվյալներով՝ խափանումները սկսվել են Երևանի ժամանակով 17:00-ին: Ամենից շատ բողոքներ գրանցվել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի տարածքներում:

Նշվում է, որ օգտատերերի 69 տոկոսը գանգատվում է ընդհանուր լրահոսի հետ կապված խնդիրներից, 15 տոկոսը նշում է սոցցանցի ամբողջական անջատում, 14 տոկոսը՝ մուտք գործելու հետ կապված դժվարություններ է ունեցել: