Ամեն բանից խոսեցին, իրար մեղադրեցին, բայց ՍԴ նախագահի վրա մեծ հաշվով աչք փակեցին

նրանք փաստորեն չեն օգտագործում իրենց սահմանադրական հնարավորությունները և իրավունքները

Հրայր Թովմասյանի տան խուզարկությամբ Հայաստանում դադարեց նաև խորհրդարանական ընդդիմոթյան գոյությունը

Իհարկե ԱԺ ընդդիմադիր անհատներին հանած, որպես հավաքական կերպար ընդդիմություն այլևս կարելի է ասել, որ ԱԺ-ում չկա:
Մեր ընդդիմադիր պատգամավորները ամեն բանից խոսեցին, իրար մեղադրեցին, բայց ՍԴ նախագահին և նրա նկատմամբ կատարվող գործընթացի վրա մեծ հաշվով աչք փակեցին:

Այսօր այն ռուբիկոնն էր, որից հետո վստահաբար կարելի է ասել, որ ԱԺ-ն չունի քաղաքական ընդդիմություն ունենալու շռայլություն և ինչպես սպասվում էր ընդդիմությունը արդեն ձևավորվել է ԱԺ-ից դուրս:

Ի՞նչ է ԱԺ ընդդիմությունը էս երկրից չի՞, չի տեսնում երկիրը ուր՞ է գնում, չի՞ կարողանում խորհրդարանական մեխանիզմները կիրառել, իհարկե տեսնում է, բայց նրանք փաստորեն չեն օգտագործում իրենց սահմանադրական հնարավորությունները և իրավունքները պետականության, արդարադատության և ժողովրդավարության պաշտպանության համար:

Վահան Բաբայան