Ռուսաստանն ուշադրությամբ հետեւում է Հայաստանի իշխանության քայլերին, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի։
Մայիսին ՌԴ-ում էլ է կառավարման փոփոխություն սպասվում, լիազորությունների վերաբաշխում։
Այս համատեքստում պաշտոնական Մոսկվան փորձում է նաեւ Երեւանում պրոյեկտել նույն պատկերը, պարբերաբար հանդիպումներ, վերլուծություններ, հարցումներ են անցկացնում։
Մենք գրել էինք, որ Ամանորից առաջ էլ վերլուծաբանների մեծ խումբ էր Հայաստան եկել եւ ուսումնասիրում էին տրամադրությունները, հարցումներ իրականացնում։ Նման խումբ է ուղարկվել նաեւ վերջին օրերին։
Պաշտոնական Մոսկվան աննախադեպ կոշտ է տրամադրված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, քանի որ համարում է, որ որեւէ իշխանություն այսպես չի անտեսել ռազմավարական դաշնակցին, որքան այս իշխանությունները, հայտնում է hayeli.am-ը։
0Comments