Ներողություն եմ խնդրում, որ տուն չեմ հրավիրում. Հրայր Թովմասյանը ոտքով շտապեց աշխատանքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվ ներողություն, որ դուք սառեցիք այստեղ. հույս ունեմ, որ գոնե դրանում մեղք չունեմ

Ձեզ հաջողություն եմ մաղթում, կրկին շնորհակալություն եմ ասում և ներողություն խնդրում, որ տուն չեմ հրավիրում, որովհետև պիտի գնամ Սահմանադրական դատարան։ ՀՔԾ-ի կողմից իր տան խուզարկությունից հետո լրագրողներին ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

«Եվ ներողություն, որ դուք սառեցիք այստեղ. հույս ունեմ, որ գոնե դրանում մեղք չունեմ»,- շարունակեց նա՝ հավելելով, թե ոտքով է գնալու ՍԴ՝ աշխատանքի:

Հիշեցնենք՝ Live24.am-ն արդեն հայտնել էր, որ Թովմասյանի տանը խուզարկությունը կատարվել էր այսօր առավոտից, սակայն ՀՔԾ քննիչները չէին հայտնաբերել այն փաստաթղթերը, որոնք փնտրում էին: