Լավրովն արտասվել է Երուսաղեմում

Իսրայել են եկել տարբեր երկրների ներկայացուցչական պատվիրակություններ եւ համաշխարհային առաջնորդներ, որոնց մեջ է նաեւ Վլադիմիր Պուտինը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի կարողացել զսպել արցունքները Երուսաղեմում տեղադրված Լենինգրադի շրջափակման հուշարձանի բացման արարողությանը, տեղեկացնում է «ՄԿ»-ն։

Այսօր Երուսաղեմում տեղի է ունենում Հոլոքոսթի զոհերի հիշատակի Համաշխարհային ֆորումը։

Իսրայել են եկել տարբեր երկրների ներկայացուցչական պատվիրակություններ եւ համաշխարհային առաջնորդներ, որոնց մեջ է նաեւ Վլադիմիր Պուտինը։

Երուսաղեմում տեղի ունեցավ շրջափակված Լենինգրադի բնակիչների եւ պաշտպանների հուշարձանի բացումը. այժմ 9 մետր բարձրությամբ կոթողը Իսրայելի ամենամեծ հուշարձաններից մեկն է։

Հուշակոթողը բացեցին Վլադիմիր Պուտինը եւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։