Ուղիղ․ Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները եկան` դիմակավորված, զինված և վահաններով

Էրեբունի Պլազայում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Էրեբունի Պլազայում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ կրակոցներ են հնչել տարածքում, այս պահին մեծ թվով ոստիկաններ են հավաքվել այստեղ:

Քիչ առաջ նաև ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ծառայողները եկան` դիմակավորված, զինված և վահաններով:

Ոստիկանությունից դեռ ոչինչ չեն ասում, միայն խնդրեցին հեռու մնալ տարածքից: