Իմաստունների մտքերը միշտ արդիական են, ու դրանցից միշտ ինչ-որ բան կարող ես սովորել։ Առաջարկում ենք ծանոթանալ բոլոր ժամանակների մեծագույն իմաստուններից մեկի՝ Լաո Ցզիի հանճարեղ 15 մտքերին, որոնք կստիպեն ապրել ու պայքարել:
1. Մի՛ քննադատեք մարդուն, քանի դեռ չեք անցել նրա ճանապարհը նրա իսկ կոշիկներով։
2. Ուշադիր եղեք ձեր մտքերին. նրանք կարող են արարքներ դառնալ:
3. Ձեզ կառավարում է նա, ով ձեզ բարկացնում է:
4. Ով վերցնում է, ձեռքերն է լիացնում, ով տալիս է, սիրտը:
5. Երբ դուք փորձում եք փոխել աշխարհը, այն դառնում է անկառավարելի:
6. Եթե դու ինչ-որ մեկին ուժեղ ատում ես, հանգստացիր, նստիր գետի ափին և սպասիր, թե երբ նրա դին գետով լողալով կանցնի:
7. Կանխատեսել հնարավոր է ամեն բան՝ բացի ապագայից:
8. Նա, ով հաղթում է ուրիշներին, ուժեղ է, նա, ով հաղթում է ինքն իրեն, հզոր է:
9. Նա, ով խոսում է, չգիտի, իսկ նա, ով գիտի, չի սիրում խոսել։
10. Չկա ավելի մեծ դժբախտություն, քան ունեցածով չբավարարվելը:
11. Կորուստը լիության սկիզբն է, լիոությունը կորստի սկիզբն է:
12. Նա, ով մահացել է, բայց մնացել է քո հիշողություններում, անմահ է:
13. Սարը բարձրանալիս մի հարվածիր նրանց, որոնցից առաջ ես անցնում. դու դեռ նրանց կհանդիպես ցած իջնելիս:
14. Ավելի լավ է լինել փափուկ դրսից և պինդ ներսից, քան պինդ դրսից ու փափուկ ներսից:
15. Եթե դու իրոք ուզում ես տեսնել՝ ինչպես է արևի շողը խաղում տերևների վրա, պետք է նախ մաքուր պատուհաններ ունենաս:
0Comments