Հայ մեքենա ներկրողները խաբվեցին․ ղազախների վրա ավտո ծախելու դարն էլ ավարտվեց. տեսանյութ

Ստիպված են լինելու ներքին շուկայում «ջրի» գնով նորից ծախել, որ իրենց վարկերը կարողանան փակել

Ղազախների վրա ավտո ծախելու դարն էլ ավարտվեց:

Ղազախստանում լուրջ խնդիրների առաջ են կանգնել Հայաստանից մեքենաներ գնած մարդիկ:Նրանց ասում են ,որ իրավունք չեն ունեցել ավտո գնել և համարանիշները չփոխել,մուծումներ չանել և այլն:Ղազախները արդեն փոշմանել են,որ ստեղից մեքենաներ են տարել,բայց դա մի հարց է,մյուս կարևոր հարցը մեր հայրենակիցների վիճակն է,ովքեր միլիոններով վարկեր ու պարտքեր են վերցրել և մեքենաներ ներկրել ղազախների հույսով և այսօր կանգնել խնդրի առաջ:

Մեքենաները մնացել են առանց գնորդ,ինչը ենթադրում է,որ շատ հայ ներկրողներ խաբվեցին և այժմ ստիպված են լինելու ներքին շուկայում «ջրի» գնով նորից ծախել,որ իրենց վարկերը կարողանան փակել:Բոլորը կդառնան վաճառող,բայց գնորդ չի լինելու:

Ու էս ամենի մեջ կարևորը այն է,որ էս ավտոների ներկրման օգուտները քաղելու համար հայրենի կառավարությունը,ոչ մի քայլ ժամանակին չձեռնարկեց մարդկաց հուշելու համար,որ վաղը իրենք խնդիր են ունենալու և լռությամբ հետևեց,ոնց են «հպարտ» քաղաքացիները քաշվում:

Վահան Բաբայան