«Սա այն դիլեման է, որ մենք փորձում ենք լուծել, այդ թվում խելացի անասնագոմերի ծրագրով: Այս ուղերձը մենք պետք է հստակ ուղղենք, որ այն ձեւերը, որոնցով սովոր ենք կաթ արտադրել, այդ ձեւով արտադրված կաթն այլեւս մրցունակ չէ շուկայում լուրջ արդյունաբերական, բիզնես գործունեություն ծավալելու համար: Հետեւաբար, քաջալերում ենք, որ ներգրավվեն խելացի գոմերի կառուցման մեջ: Այդ դեպքում մենք ծախսված գումարի 50 տոկոսը վերադարձնում ենք: Նաեւ սուբսիդավորվող վարկավորում ունենք այս ծրագրի համար. եթե մարդիկ իրենց սեփական միջոցներով են կառուցում, 50 տոկոսը տալիս ենք: Սահմանային հատվածներում վերադարձնում ենք ծախսված գումարի 70 տոկոսը»,-կառավարության նիստում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ կաթ արտադրողներն այնքան էլ գոհ չեն մթերման գներից ու պրակտիկայից, մյուս կողմից ունենք արտադրողներ, որոնք ՀՀ-ում չեն կարողանում իրենց անհրաժեշտ կաթային հումքը ձեռք բերել:
Գոմերում հեղձուցիչ մթնոլորտ եւ մարդիկ մտածում են՝ այնպես անեն, որ կովերը չմրսեն. «բայց պարզվում է, որ կովերը մինչեւ – 30 ջերմաստիճանն իրենց համար նորմալ է: Ընդհակառակը, տաք ջերմաստիճանը խանգարում է նորմալ կաթնատվությանը: Նրանց պետք է ապահովել մաքուր օդով»,-ասաց նա:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում խելացի անասնագոմերի թիվը 100-ից ավելի կլինի:
0Comments