Ամենադժվարը սպասելու կարողությունն է. ինչպես հասնել նպատակին

Պետք է կարողանալ դիմակայել դադարի այն ժամանակահատվածին, երբ ոչինչ չի կատարվում
կին

Գիտելիքներ, որոնք իմաստունները հավաքագրել են դարեր շարունակ: cluber.com-ը ներկայացնում է ամենահաջողված մտքերը:


1. Սովորեք հաճույք ստանալ վատ եղանակից, հերթերից, խցանումներից, ցանկացած բացասական երևույթից և կենտրոնանալ միայն այդ ամենից օգուտ օգուտ ստանալու վրա:
2. Երբ մարդիկ դադարում են պարզապես ցանկանալ ինչ-որ բան և սկսում են ձգտել դրան, ապա դա իրականություն է դառնում:
3. Ամենից դժվարը սպասելու կարողությունն է՝ միևնույն ժամանակ հանգստություն պահպանելով: Պետք է կարողանալ դիմակայել դադարի այն ժամանակահատվածին, երբ ոչինչ չի կատարվում:
4. Թույլ տվեք ձեզ՝ ներդաշնակ լինել ձեր սեփական անձի հետ. դա նշանակում է՝ ընդունել սեփական թերությունները:
5. Մարդն իր իրական կյանքում ունենում է այն ֆիլմը, որը պտտվում է նրա «պրոեկտորում»՝ ինչ տեսնում է, այն էլ նկարում է:
6. Հրաշքներ կկատարվեն միայն այն ժամանակ, երբ մարդիկ սկսեն կոտրել իրենց կարծրատիպերը և սկսեն մտածել ո՛չ թե նպատակների իրագործման միջոցների, այլ՝ իրենց առջև դրված նպատակների մասին:
7. Այն ինչ պետք չէ անել՝ դա սեփական կյանքից հիասթափվելն է. պետք չէ մտածել, որ այն չի ստացվել: Այս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, և ամեն ինչ դեռ նոր է սկսվում:

8. Անհրաժեշտ է մոռանալ դժգոհությունների մասին և թեթև ապրել՝ չդժգոհել, չընկճվել, չկորցնել, չափսոսալ և նախքան որևէ բան անելը սթափ և երկար մտածել: