Վարչապետի պատասխանը պետք է բխի մեր շահերից

Քաղաքապետը բանակցեց ցուցարարների հետ

ՀՀ Գեղարքունիքի մարզի անասնապահները հունվարի 22-ին փակել էին Վարդենիս-Երևան միջպետական ավտոճանապարհը՝ բողոքելով սպանդանոցներում մորթ իրականացնելու՝ Կառավարության որոշման դեմ:

Ճանապարհը փակողների հետ հանդիպման էր եկել Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, որը տեղեկացրեց, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ է ունենալու և անդրադառնալու է այդ հարցին:

Քաղաքապետը բանակցեց ցուցարարների հետ, ինչից հետո նրանք համաձայնեցին բացել ճանապարհը:

«Մենք լսեցինք մեր համայնքի ղեկավարին եւ ճանապարհը բացեցինք, բայց մի պայմանով՝ վարչապետի պատասխանը պետք է բխի մեր շահերից, հակառակ դեպքում վաղն առավոտյան կրկին կփակենք ճանապարհը»,- նշեց անասնապահներից մեկը: