Նարեկ Մալյանն իր էջում գրում է. «Կրակել են մարդասպան ահաբեկիչ Սորոսի ծռերի դատավորի աշխատասենյակի ուղղությամբ:
Տեսնենք թե անվտանգության ի՞նչ միջոցառումներ կձեռնարկվեն»:
Ինչպես արդեն տեղեկացրել է live24.am-ը, Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու փաստով։
Ժամը 18։00-ի սահմաններում Տ. Գրիգորյանն ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ դատարանի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է։
0Comments