Այսօր կրակել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից հաստատեցին, որ ոստիկանությունում ահազանգ ստացել են հունվարի 21-ին ժ.18.15-ին. «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավորից հաղորդում է ստացվել, որ նույն օրը նկատել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 2-րդ հարկի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է և ապակիների արանքում առկա է կրակված գնդակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված աշխատասենյակի ապակիների արանքում հայտնաբերել է կրակված գնդակ:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր»:
0Comments