Գնա հին ընկերներիդ հետ սուրճ խմի. թեժ վիճաբանություն Ռուբինյանի և Մարուքյանի միջև

Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք
մարուքյան

Ազգային ժողովում վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջև:

Վիճաբանությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱԺ-ն չընդունեց ԼՀԿ առաջարկած նախագիծը, ինչին կոշտ էր արձագանքեց  Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի վրդովմունքին ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը ասաց. «Պարո´ն Մարուքյան, ես կոչ եմ անում Ձեզ կոռեկտ արտահայտվել, եթե Դուք կարոտում եք նախորդ խորհրդարանը, կարող եք գնալ նախկին խորհրդարանի Ձեր գործընկերների հետ սուրճ խմեք: Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք: Ուզում եք լինի քննիչ հանձնաժողով, գնացեք, խոսեք Դավիթ Խաժակյանի հետ, թող բացի քննիչ հանձնաժողովը»:

Էդմոն Մարուքյանը տեղից արձագանքում էր Ռուբեն Ռուբինյանին, այնուհետև տեղից վեր է կացավ, մոտեցավ Ռուբինյանին և սկսեց վիճաբանություն: