«Իմ քայլը» կարգելափակի Երևանի քաղաքապետի գործունեությունն ուսումնասիրելու փորձերը

Փորձում են կասեցնել «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությունը
մակունց

«Իմ քայլը» կառավարող դաշինքի խորհրդարանական խմբակցությունը դեմ է քվեարկելու Երեւանի քաղաքապետարանի ստացած նվերները հետաքննող հանձնաժողովի կազմի հաստատմանը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, խորհրդարանական հատուկ հանձնաժողովի (որը ստեղծվում է բիզնեսի ներկայացուցիչների կողմից Երեւանի քաղաքապետարանին նվիրված փոխադրամիջոցների իրավաչափության ուսումնասիրման համար) գործունեության եւ լիազորությունների հարցի քննարկման ընթացքում, հունվարի 21-ին ասաց կառավարող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նրա խոսքով՝ այն բոլոր լիազորությունները, որոնք պետք է իրականացնի Ազգային ժողովը այդ հանձնաժողովի գործունեության միջոցով, արդեն հատկացվել են մայրաքաղաքի ավագանուն։ «Ուստի մենք կարծում ենք, որ այդ լիազորությունները պետք է կատարի Երեւանի ավագանին։ «Իմ քայլը» դաշինքը որոշել է, որ չի առաջադրի իր թեկնածուներին այդ հանձնաժողովում եւ դեմ կքվեարկի այդ հանձնաժողովի կազմին»,- ընդգծել է Մակունցը՝ փաստորեն արգելափակելով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությունը։  

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ «Alex&Holding» ընկերությունը, որը կապում են օլիգարխ եւ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, Երեւանի քաղաքապետարանին է նվիրել 20 «ԿամԱԶ» մեքենա՝ տարբեր նպատակների համար։ Ընդ որում՝ քաղաքապետարանը եւ քաղաքապետ Մարությանը բարձրացված սկանդալից հետո փորձել են հերքել այն փաստը, որ նվերը ստացվել է Ալեքսանյանից՝ նշելով, որ ընկերությունը գրանցված է Հայկ Իսրայելյանի անունով։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցների տեղեկատվությամբ, Հայկ Իսրայելյանը Սամվել Ալեքսանյանին մերձավոր մարդ է։