Միհրան Հակոբյանն իր էջում գրում է.
«Հարգելի Արսինե Խանջյան,
Հանկարծ Ձեր բախտը չփորձեք ու չգաք Հայաստան: Քանի որ Արդարադատության նախարարն այսօր հայտարարել է` «թող մեկն իր բախտը փորձի ու մեզ անկարգություններով սպառնա. մենք ունենք ներքին զորքեր», իսկ Դուք Հայաստանում հայտնվում եք միայն անկարգությունների և խառնակչության օրերին, ապա խորհուրդ չի տրվում բախտ փորձել:
Նույնիսկ ֆիլմ նկարելը և չցուցադրելը Ձեզ չի փրկի: Լուրջ, չանեք նման բան: Սկոլիոզով հիվանդ մարդիկ Ձեզ ծեծել կտան` ներքին զորքերի մահակներով, չանեք նման բան»:
0Comments