Բողոքի ակցիա է տեղի ունենում նաեւ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մոտ:
Այստեղ ոստիկանական մեծ ուժեր են բերվել:
Ակցիա իրականացնողները ցանկացան փակել դեպի Արմավիր տանող ճանապարհը՝ Մրգաշատ գյուղի մոտ, բայց ոստիկանական ուժերը թույլ չտվեցին։
Մասնակիցներից բարձրաձայնում էին, - Բա Նիկոլը Սերժի դաբրոն ունե՞ր, որ ճամփա էր փակում։
Ակցիայի մասնակիցներն ասել են, որ հարցին ընթացք չտալու դեպքում խոզերին ու կովերին բաց են թողնելու դեպի կառավարության շենք:
0Comments