Գլխավոր դատախազն ազատվեց․ առաջադրվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի թեկնածությունը

Նա կանցնի այլ աշխատանքի

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան լքում է գլխավոր դատախազի պաշտոնը և անցնում այլ աշխատանքի:

Նախագահ Պուտինը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Իգոր Կրասնովի թեկնածությունը:  

Հիշեցնենք, որ Յուրի Չայկան ՌԴ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից: