Գնալու ես` շատ անկանխատեսելի և շատ կարճ ժամանակում

Ուղղակի մի քանի հարյուրի հասնող անմեղ թիմակիցներիցդ կարողացի ներողություն խնդրելուն պատրաստվել

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը գրել է․

«Գնալու ես` շատ անկանխատեսելի և շատ կարճ ժամանակում

Երեկ «Երկիր ՀԺ»-ի գերագույն գլխավոր խմբագիրը հերթական «գույժն» է տպել Պռավդա թերթում. թե բա «հեղաշրջում են անելու արտաքին աջակցությամբ»: Ուրեմն սենց, Նիկոլ ջան, հասկանալի ա, որ զգում ես շատ մոտալուտ վտարումդ իշխանությունից ու նաև անձամբ դու ունես քո անձնական փախնելուդ տեղը, բայց մի դրամատիզացրու ամեն ինչ: Դու իշխանությունից հեռացվելու ես կամովին, ինքդ վեշերդ հավաքելու ես ու Կերինսկու պես կերպարանափոխված փախչելու ես երկրից:

Էդ փախուստիդ համար դևեր մի հորինի, մի փորձի մարդկանց համոզես իբր «չարտոնված» իշխանափոխություն ա լինելու, քանի որ դու էդ գծերը վաղուց հատել ես: 2018-ին իրականացրածդ հեղաշրջմամբ դու ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԵԼ ես քո իշխանությանդ հեռացնելու բացառապես բոլոր թույլատրված և անթույլատրելի ձևերը:

Դրա համար մի լացի, այլ կարողացի «պատվով» կալանավորել բոլորիս, կալանավորի ու փորձի մարսել, իսկ հակառակը քո իշխանության անխուսափելի քայքայումն ա:
Հիշի շատ լավ, «սրով եկածը սիրց է ընկնում», ուղղակի մի քանի հարյուրի հասնող անմեղ թիմակիցներիցդ կարողացի ներողություն խնդրելուն պատրաստվել, քանի որ դու թռնելու ես, իսկ քո պատճառով գծեր անցածներիդ ներող չի լինելու: Էս ա, իրավիճակը, որը ստեղծվել է ԲԱՑԱՌԱՊԵՍ քո գործողությունների արդյունքում: Պատրաստվի Բրուտոսներիդ հետ առերեսվելու...»։