Մաքսիմ Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
ՍԱՂՄՈՍ ԼԶ (36)- ից
Աստծո՛ւդ հնազանդվիր և ծառայի՛ր Նրան, մի՛ նախանձիր նրանց, ովքեր ճամփան իրենց մոլորեցին, դարձրին ամոթալի՛. անօրեն գործ անող մարդուն մի՛ նախանձիր:
Բարկությունդ զսպի՛ր, սիրտդ հանդա՛րտ պահիր, մի՛ նախանձիր չարին: Ովքեր չար են, պիտի շուտափո՛ւյթ էլ սատկեն. Տիրոջն համբերո՛ղն է երկրի մեջ ժառանգ:
Փոքր ժամանակ և՝ ամբարիշտը չկա՛, եթե ելնես փնտրես՝ չե՛ս էլ գտնի:
Իսկ նրանք, որ հե՜զ են՝ երկի՜րն են ժառանգում, խաղաղությունը նրանց լեցո՜ւն է օրհնությամբ:
Մեղսագործը աչք է դնում արդարներին՝ ատամները նրանց վըրա կճրտելով, բայց պիտ ծաղրի՛ հանի Տերը ահա նրան: Նրա վե՛րջն է եկել՝ Տերն սկզբի՛ց գիտեր:
Մեղավորը սուր է հանում արդարի դեմ, իր աղեղը լարում՝ բռնի՛ թալանելու խեղճ աղքատին, սպանելո՛ւ համար տնանկ մարդուն, բոլո՛ր- բոլո՜ր նրանց, որ սիրտ ունեն խոնարհ:
Բայց սրերը նրանց սիրտն իրե՛նց պիտ մտնեն, պիտի ջարդվե՛ն նրանց աղեղները լարած:
Փոխադրությունը Մաքսիմ Ոսկանյանի /գրաբարից/
0Comments