Մենք կփակենք նրանց «կեղտոտ բերանները». Պուտինը՝ պատմությունը վերաշարադրել փորձողների մասին . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որպես օրինակ նա մատնանշել է Իսրայելը, որը ոչ մի րոպե թույլ չի տալիս մոռանալ Հոլոքոստի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է բացել Երկրորդ աշխարհամարտի մասին արխիվային փաստաթղթերի կենտրոնը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում վետերանների և հայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտնում է tert.am-ը:

«Մենք կփակենք կեղտոտ բերանը, որը բացում են որոշ գործիչներ, որպեսզի ակնթարթային քաղաքական նպատակների հասնեն, մենք նրանց բերանը կփակենք իրավացի հիմնարար տեղեկությամբ»,- ասել է Պուտինը:

Որպես օրինակ նա մատնանշել է Իսրայելը, որը ոչ մի րոպե թույլ չի տալիս մոռանալ Հոլոքոստի մասին: Պուտինը պատմել է, որ առաջիկա օրերին կմեկնի Իսրայել՝ մասնակցելու Լենինգրադի շրջափակման զոհերին նվիրված հուշարձանի բացմանը:  

Պուտինը շնորհակալություն է հայտնել Իսրայելին նման նախաձեռնության համար և կարծիք հայտնել, որ Իսրայելի ղեկավարությունն ու հասարակական կազմակերպությունները ճիշտ են վարվում՝ թույլ չտալով աշխարհին մոռանալ Հոլոքոստի զոհերի մասին: