Մարդը խմում էր, գալիս էր տուն ու պատերին անկանոն կրակում էր...

Չէր գնում հրաձգարան, չէր հելնում սար, գալիս էր տուն ու պատերը գյուլլում էր ու դա ոչ մեկ չէր լսում ու տեսնում, վերջում էլ ինքն իրեն խփեց

«Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանը արժանահավատ չի համարում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան պաշտոնական վարկածը։

 «Դեմից ասի` չմեկնաբանեմ Կուտոյանի մահվան պաշտոնական վարկածը, քանի որ սովորության համաձայն կարող ա երկու ժամ հետո ուրիշ հիմարություն բստրեն: Բայց արի ու տես, որ որոշել են ինքնասպանության վարկածը մինչև վերջ բրդեն: 40 կրակոցն էլ դու մի ասա հին ա: Մարդը խմում էր, գալիս էր տուն ու պատերին անկանոն կրակում էր: Մարդ, ով վաբշե չէր խմում, ԱԱԾ պետ էր ու սովորում էր Քեմբրիջում: Չէր գնում հրաձգարան, չէր հելնում սար, գալիս էր տուն ու պատերը գյուլլում էր ու դա ոչ մեկ չէր լսում ու տեսնում: Վերջում էլ ինքն իրեն խփեց: Ու տենց փակելու են գնա մի գործ, որի շրջանակներում ողջ իշխանական քարոզչությունը պնդում էր, որ Կուտոյանին նախկիններն են սպանել: Բա բացահայտեք այ ... տղերք, բա խի՞ չեք բացահայտում մի հատ շարքային ուչաստկովիի գործը... բա խի՞ էք դրա փոխարեն էս հիմարությունը առաջ քաշում:

Հ.Գ. սպանվել է, ամիսներ շարունակ ամենաստոր ձևով հետապնդվող ՍԴ նախագահի մտերիմ ընկերը, ու ես վստահ եմ, որ շուտով ահագին ստոր բաներ են բացահայտվելու»: